«Ավելի լավ է դիմում գրեմ, գնամ». «ԵԾ» քարտուղար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Երկիր ծիրանի» կուսակցությունն անողոք է ոչ միայն իշխանության, այլև յուրայինների հանդեպ: Դեռևս ոչ վաղ անցյալում ԵԾ խմբակցությունից հեռացրին Մնացական Պարակշիևին եւ Հայկ Պետրոսյանին՝ քիչ հարցեր տալու, պասիվության համար:

Հիմա էլ ԵԾ-ն ստիպում է իր խմբակցության քարտուղար Լիլիթ Սինանյանին ազատվել աշխատանքից, ինչ է թե ընդունել է քաղաքապետի Մարտի 8-ի առթիվ նվերը՝ 20 հազար դրամանոց քարտի տեսքով: Զարուհի Փոստանջյանը սրա վերաբերյալ պարզաբանեց, որ չի հեռացրել քարտուղարին, ասել է՝ ետ վերադարձրու քարտը՝ նրան տալով 20 հազար դրամ։ Լիլիթ Սինանյանն էլ նշել է, թե արդեն ծախսել է․ «Ավելի լավ է դիմում գրեմ, գնամ»»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս