Բաժիններ՝

Սպասվում է անձրև և ամպրոպ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Մարտի 20-ին, 22-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 21-ի ցերեկը, 24-ի ուշ երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս