Բաժիններ՝

Ինչու Թրամփը չշնորհավորեց Պուտինին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այդպես էլ Վլադիմիր Պուտինին չշնորհավորեց հերթական ժամկետով նախագահ ընտրվելու առթիվ:

Ինչպես գրում է BBC-ն, Թրամփի մամուլի քարտուղար Հոգան Հիդլին լրագրողներին ասել է, թե Պուտինի հաղթանակն անկակնկալ չդարձավ Վաշինգտոնի համար, իսկ Կրեմլ հեռախոսազանգ պլանավորված չի եղել: Նա նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է այսուհետեւ էլ համագործակցել Ռուսաստանի հետ այն ոլորտներում, որտեղ դա հնարավոր է:

«Մենք կշարունակենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց կստիպենք նրան վճարել, եթե նա սպառնա մեր շահերին»,- ասել է Հիդլին: «Մենք զարմացած չենք ընտրություններիք արդյունքից»,- հավելել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031