ՀՀ բնակիչ ՌԴ քաղաքացիները. քանի հոգի է հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կիրակի օրը՝ ՌԴ նախագահի ընտրություններին, Երեւանում եւ Գյումրիում բացված ընտրատեղամասերում քվեարկությանը մասնակցում էին ոչ միայն ռուսները, այլեւ ակտիվ էին հայաստանաբնակ հայերը, որոնք, սակայն, ունեն ՌԴ քաղաքացիություն:

Ու պարզվում է՝ ՀՀ-ում բնակվող, սակայն ՌԴ քաղաքացիություն ունեցողների թիվը տարեցտարի գնալով ավելանում է: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական աղբյուրներից հայտնի դարձավ, որ վերջին վեց տարում՝ 2012-2017թթ, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 16 հազար 436 հոգի, եւ գրեթե բոլորն ընդունել են ՌԴ քաղաքացիություն:

Այլ կերպ ասած` մարդիկ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվում եւ ՌԴ քաղաքացիություն են ընդունում ոչ միայն արտագաղթելուց հետո, այլեւ հենց Հայաստանում բնակվելիս: Մարդիկ գերադասում են ՌԴ քաղաքացիությունն իրենց արու զավակներին ՀՀ ԶՈՒ-ում ծառայելու պարտականությունից «փախցնելու», նաեւ բարձր կենսաթոշակ ստանալու նպատակով: Համաձայնեք, պատկերն իրոք լուրջ Է:

Եւ այս ամենը խոսուն վկայությունն է այն փաստի, որ Հայաստանի իշխանություններն իրենց վարած քաղաքականության արդյունքում ՀՀ քաղաքացու մեջ սպանել են քաղաքացի լինելու գիտակցությունը` վերածելով սոսկ բնակչի: Սոսկալի հարված, որ սպառնում է պետության եւ պետականության հիմքերի խարխլմանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս