Հրայր Թովմասյանը չի դիմացել գայթակղությանը. «Ժողովուրդ»

««Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, որ մշակվում էր շուրջ երեք տարի, եւ կառավարությունը համարել էր անհետաձգելի, վերջին պահին հանվել է այսօր մեկնարկվող ԱԺ նիստերի օրակարգից: Կառավարությունը որոշել է նախագիծը քննարկման ներկայացնել ապրիլին: Մինչ այդ «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ այս նախագիծը կառավարությունից ԱԺ ճանապարհին ու ԱԺ-ում ահռելի փոփոխությունների է ենթարկվել:

Ի սկզբանե ամրագրված է եղել, որ բուհերի կառավարման խորհրդի կազմում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չպետք է լինեն:

Սակայն ՀՀԿ-ական արդեն նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանը, չդիմանալով գայթակղությանը, առաջարկել է` տասը անդամ ունենալու դեպքում կառավարման խորհրդի անդամներից մեկը, իսկ 10-ից ավելիի դեպքում՝ երկուսը կարող են քաղաքական պաշտոն զբաղեցնել:

Կառավարման խորհուրդների կազմն էլ, ըստ նախագծի, հաստատելու է վարչապետը: Այսինքն` անգամ այս լիազորությունն են վերապահում նոր Սահմանադրությամբ ապագա վարչապետին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031