Բաժիններ՝

Վիկ Դարչինյանը Հայաստանում պրոմոութերական ընկերություն է բացելու

Բռնցքամարտի WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը պրոմոութերական ընկերություն կբացի Հայաստանում:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դարչինյանը: «Մի քանի տարի է, ինչ հեռացել էի պրոֆեսիոնալ բռնցքամարտից, սակայն նախորդ տարի մարտին ես առաջարկ ստացա Ռուսաստանից նորից մենամարտելու համար: Պետք է մենամարտել աշխարհի գործող չեմպիոն Եվգենի Գրադովիչի հետ: Համաձայնեցի մենամարտին, քանի որ նրան հաղթելու դեպքում կունենամ իմ 10-րդ գոտին: Ես մեկ մենամարտ անցկացրեցի, որի տեսանյութն ուղարկեցի Ռուսաստան: Այն նայելուց հետո նրանք դեռ լռում են»,-ասաց Դարչինյանը:

Աշխարհի նախկին բացարձակ չեմպիոնը պատրաստվում է առաջիկայում պրոմոութերական ընկերություն բացել Հայաստանում` աջակցելով հայ բռնցքամարտիկներին իրենց ուժերը փորձել պրոֆեսիոնալ ռինգում: «Հայաստանում մեծ ներուժ կա, բայց չկան համապատասխան պայմաններ: Նրանց սպարրինգ մրցակիցներ են պետք, հատկապես մեքսիկացիներ»,-առանձնացրեց Դարչինյանը:

Բռնցքամարտիկի խոսքով` իր պրոմոութերական ընկերությունը հնարավորություն կտա սկսնակներին, ոչ թե արդեն պրոֆեսիոնալ մենամարտեր անցկացրած մարզիկներին: Դարչինյանը պատրաստ է օգնելու, բայց մարզչական աշխատանքում իրեն չի տեսնում:

Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում առաջին մենամարտն անցկացրել է 2000 թվականի նոյեմբերին: 43 մենամարտերից 32-ում հաղթել է նոկաուտով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս