Բաժիններ՝

Կինը, ամուսինը և երեխաները տեղափոխվել են հիվանդանոց. ահազանգ ոստիկանությունում

Մարտի 4-ին, ժամը 19.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «բնական գազի թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ է տեղափոխել 1981 թ. ծնված Տիգրան Բ.-ին, վերջինիս կնոջը` 1987 թ. ծնված Լիլիթ Բ.-ին և որդուն` 2014 թ. ծնված Արամ Բ.-ին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, իրենց տան լոգարանում լոգանք ընդունելիս` գազի թերայրումից:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս