
Միջազգային երեք ընկերություն Հայաստանում կզարգացնեն բիոտեխնոլոգիական ոլորտը

Հայաստանի զարգացման հիմնադրամի Հետսպասարկման շահառու «FMD K&L Europe» ընկերությունը Հայաստանում բիոտեխնոլոգիաների ոլորտի խթանման նպատակով փոխըմբռնման հուշագիր է ստորագրել շվեյցարական «Sylex» և «Clinerion» ընկերությունների հետ։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:
Մասնավորապես երեք ընկերությունները համագործակցելու են՝ Հայաստանում բիոտեխնոլոգիաների և կլինիկական հետազոտությունների բնագավառում ներդրումները խթանելու, միջազգային առաջատար փորձը ներդրնելու գործում։
«Գործընկերների առաջադեմ տեխնոլոգիաները, մասնագիտական փորձը և մեր կարողությունները վստահություն են ներշնչում, որ այս նախաձեռնությունը նոր հնարավորություններ կբացի ոլորտի զարգացման համար»,- նշել է “FMD K&L Europe” ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին։
«Օտարերկրյա ներդրումներով գործող ընկերության գնահատականը Հայաստանի ներդրումային դաշտին լավագույնս արտահայտվում է նրանց կողմից այլ օտարերկրյա ընկերություններ Հայաստան բերելով, որի շատ լավ օրինակ է այս եռակողմ ծրագիրը»,- նշել է ՀԶՀ Հետսպասարկման թիմի ղեկավար Հայկ Միրզոյանը։