Թուրքիայում շարունակվում են ձերբակալություններն այն անձանց շրջանում, ովքեր իրենց դժգոհությունն են հայտնում թուրքական զինուժի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և հաջողություններ նախագահի բարձր առաքելությունն իրականացնելու գործում:
«Դա Ադրբեջանի ներքաղաքական խնդիրն է։ Բնականաբար, տարբեր մեկնաբանություններ կան, որոնցից մեկն այն է, որ ընտրական գործընթացները, կառավարության ձևավորումը և ավարտը Հայաստանի հետ զուգահեռ գնա։ Բայց դա իրենց ներքին խնդիրն է, և առանձնապես շատ չի անհանգստացնում»:
Թուրքիայի ղեկավարությունը պետք է վերանայի իր միջամտությունը Սիրիայում:
Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական Ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին անդրադարձել է Իլհամ Ալիևի վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշմանը և քննադատել այն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանում գործող գիշերային ակումբներից մեկում սեփականատերը նպաստում է պարուհիների կողմից պոռնկությամբ զբաղվելուն։
ԱՄՆ-ը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ակտիվ փուլն ավարտելուց հետո ձեռնամուխ է եղել Իրաքում տեղաբաշխված իր զորքերի դուրսբերմանը:
Շենգավիթում բանկոմատներ են վնասվել. Ոստիկանները հայտնաբերել են ենթադրյալ կասկածյալներին։
Չորս մարդ է զոհվել Չինաստանի Յունանի նահանգի Կունմին-Չուչժոու արագընթացի խճուղում փետվարի 5-ի առավոտյան տեղի ունեցած զանգվածային վթարի հետեւանքով, որտեղ 53 ավտոմոբիլներ են բախվել:
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացման նպատակով իշխանություններին ուղարկված դիմումն այդպես էլ անպատասխան է մնացել:
Ադրբեջանի տարածքում փետրվարի 5-ի առավոտից դադարեցված են հեռուստաընկերությունների հաղորդումների հեռարձակումները:
Շվեյցարիան եւ ԱՄՆ-ը գլխավորել են հարկային ապաստան հանդիսացող երկրների վարկանիշը:
Մարդկային հարաբերությունների ու մարդկանց տեսակների սահմանները երբեմն նաև ծխով են գծվում՝ սիրելի սրճարանում ու ռեստորանում, անգամ տանը տարանջատելով ծխողներին չծխողներից, և եթե ոտքդ կես քայլ «ծխացող» կողմ դնես, ճակատային, նաև՝ թոքաբար բախվում ես անխնա ծխածածկույթի։
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջիկա 5 օրվա ընթացքում հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հարավային Կորեայի Վերաքննիչ դատարանը մեկամյա ազատազրկումից հետո բանտից ազատել է Samsung ընկերությունների խմբի փոխնախագահ Լի Չժե Յոնին:
Ծխախոտի շուկայում սպասվում է գնային փոփոխություն: 168.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Փետրվարի 4-ին՝ ժամը 20:13-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածում՝ չգործող կաթսայատան ներսում, հայտնաբերվել է տղամարդու՝ ամբողջովին անճանաչելի դի։
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կարծիքով, Հայաստանում լավ ֆուտբոլիստ դառնալու համար հատուկ բնավորություն է պետք ունենալ:
Հայաստանը թույլ չի տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Բելառուսին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր վաճառել Ադրբեջանին:
Կոստա-Ռիկայում կայացած նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 58,4 տոկոսի տվյալների ամփոփումից հետո հաղթողը չի որոշվել:
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է փետրվարի 3-ին Ամավիրի մազրզում Mercedes մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվում մեկ այլ Mercedes մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով 2 հոգի մահացել էին, 6 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց։
Հանգստյան օրերին Մոսկվայում վերջին հարյուր տարվա ընթացքում ռեկորդային քանակությամբ ձյուն է տեղացել:
Երկու մարդ է զոհվել Կենտրոնական Իտալիայի լեռնադահուկային առողջավայրում ձնահյուսի պատճառով:
Հարավկորեական Փյոնչհանում ձմեռային Օլիմպիական խաղերում Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը կգլխավորի ԿԺԴՀ-ի Գերագույն ժողովրդական ժողովի նախագահության ղեկավար Կիմ Յոն Նամը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
Իրանում դատարանը վեց տարվա բանտային կալանքի է դատապարտել ԱՄՆ-ի եւ «եվրոպական երկրի» օգտին լրտեսության մեջ մեղադրվողին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 5-ին Վատիկանում հանդիպում կունենա կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:
Թուրք հայտնի քաղաքական գործիչ Քեմալ Քըլըչդարօղլուն հինգերերոդ անգամ վերընտրվել է երկրի գլխավոր ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավարի պաշտոնում:
Բրիտանական Daily Mail հրատարակությունը հոդված է նվիրել Ռուսաստանի կենտրոնական մասում ձյան տեղումներին: