
Երևանում հայտնաբերված տղամարդու դին եղել է մերկ վիճակում. ինքնությունը չի պարզվել

Փետրվարի 4-ին՝ ժամը 20:13-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածում՝ չգործող կաթսայատան ներսում, հայտնաբերվել է տղամարդու՝ ամբողջովին անճանաչելի դի։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը 168.am-ին տեղեկացրեց, որ նյութերը Քննչական կոմիտեում են, այս պահին կատարվում է քննություն՝ պարզելու մահվան հանգամանքները։
«Դիակի ինքնությունը չի պարզվել։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ պարզ կլինի՝ ինչ հանգամանքներում է տղամարդը մահացել, կներկայացնենք»,- ասաց նա։
Shamshyan.com-ը գրել էր, որ տղամարդու դին եղել է ամբողջովին մերկ վիճակում։