
Քըլըչդարօղլուն վերընտրվել է Թուրքիայի քեմալական կուսակցության ղեկավարի պաշտոնում

Թուրք հայտնի քաղաքական գործիչ Քեմալ Քըլըչդարօղլուն հինգերերոդ անգամ վերընտրվել է երկրի գլխավոր ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավարի պաշտոնում: Աս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Կուսակցության պատվիրակներից 790-ը ձայն է տվել Քըլըչդարօղլուի օգտին, իսկ նրա մրցակից Մուհարեմ Ինջեն ստացել է ընդամենը 447 ձայն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական հեռագիր է ուղարկել քեմալականների առաջնորդին՝ կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Հանրապետական ժողովրդական կուսակցությունը, որը հիմնադրվել է 1923 թվականին, Թուրքիայում գործող ամենահին կուսակցությունն է: Դրա առաջին նախագահը երկրի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն էր: Մինչև 1950 թվականը այն երկրում միանձնյա իշխող կուսակցություն է եղել: