«Ձնե Արմագեդոն». բրիտանացիներն ապշել են Ռուսաստանում ձյան տեղումներից

Բրիտանական Daily Mail հրատարակությունը հոդված է նվիրել Ռուսաստանի կենտրոնական մասում ձյան տեղումներին: Ռեկորդային տեղումների մասին նյութն ուղեկցվում է Ռուսաստանի ձյունածածկ մայրաքաղաքից լուսանկարներով եւ տեսագրություններով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

Օգտատերերը տեսածից իրենց տպավորություններն ակտիվորեն հայտնել են մեկնաբանություններում: Այսպես, շատերն իրավիճակը համեմատել են իրենց երկրի հետ:

«Հակառակ ամեն ինչի՝ բոլորը գնում են աշխատանքի՝ կարծես ոչինչ չի պատահել: Մեծ Բրիտանիայում ձյունը կաթվածահար Է անում բոլոր աշխատանքները»,- գրում Է Virginia M-ն:

«Առայժմ նրանց մոտ ավելի քիչ թռիչքներ են չեղարկել, քան Մեծ Բրիտանիայում ոչ մեծ ձյունատեղման ժամանակ: Պատկերացրեք՝ ինչ քաոս կսկսվեր մեզ մոտ»,- նշում է Stephen-ը:

«Իսկական ձնե Արմեգեդոն»,- գրում է coolcat9-ը:

Փետրվարի 3-4-ը ձյան սաստիկ տեղումներ եւ սառցային անձրեւ են մոլեգնել Մոսկվայի տարածաշրջանում: Օդերեւութաբանների խոսքով՝ նման ձնատեղումներ են լինում հարյուր տարին մեկ անգամ: Ըստ Մոսկվայի իշխանությունների հաղորդումների՝ քաղաքում փետրվարի 3-ի առավոտվանից տեղացել է ավելի քան 38 սանտիմետր ձյուն, ինչը կազմում է տեղումների ամսական նորմայի ավելի քան 100 տոկոսը:

Տապալված ծառերի թիվը գերազանցել է երկու հազարը: Մեկ օրում Մոսկվայի փողոցներից դուրս է բերվել 1,2 մլն խորանարդ մետ ձյուն: Հայտնի է մեկ զոհվածի եւ մի քան տուժածների մասին:

 

Տեսանյութեր

Լրահոս