
Օլիմպիադայում ԿԺԴՀ-ն կներկայացնի պետության պաշտոնական ղեկավարը

Հարավկորեական Փյոնչհանում ձմեռային Օլիմպիական խաղերում Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը կգլխավորի ԿԺԴՀ-ի Գերագույն ժողովրդական ժողովի նախագահության ղեկավար Կիմ Յոն Նամը: Այդ մասին հայտնել է «Նոդոմ սինմուն» թերթը՝ Կորեայի աշխատանքային կուսակցության Կենտկոմի օրգանը:
Պաշտոնապես Կիմ Յոն Նամը համարվում է հյուսիկորեական պետության ղեկավարը, իսկ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկրի բարձրագույն ղեկավարն է:
Օլիմպիադային ԿԺԴՀ-ի մարզիկների մասնակցության բուն փաստը, ինչպես նաեւ հյուսիսկորեական ներկայացուցչության բարձր մակարդակը դիտորդների կողմից դիտվում է որպես այն բանի հնարավոր նշանը, որ հեռանկարում Փենյանը կարող է համաձայնել Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ բանակցությունների վերականգմանը, որոնք ընդհատվել են իր նախաձեռնությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: