Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 15-ից Երևան քաղաքի Դավիթ Բեկի, Նուբարաշենի և Կուստոյի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 15-ին ժամը 15.00-ից մինչև փետրվարի 16-ը ժամը 15.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Յոլյան փող․ 1-ից-19 համարների և նրբանցքի, Արևշատ փող․ թիվ 2 շենքի, Գորիսի բժշկական կենտրոնի, Քարահունջ, Հարթաշեն, Քարաշեն, Ներքին Խնձորեսկ, Տեղ, Կոռնիձոր, Արավուս գյուղերի, Խնձորեսկի և Խնածախի թիվ N զարամասերի ջրամատակարարումը։
Facebook սոցիալական ցանցը կորցնում է ժողովրդականությունը ԱՄՆ-ի երիտասարդների ու դեռահասների շրջանում, որոնք ավելի ու ավելի ակտիվորեն են օգտագործում Instagram-ն ու Snapchat-ը:
Երիտասարդ և խոստումնալից երգիչ Գևորգ Հարությունյանը 2005 թվականից հետևում է «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Նա հաճախ է իրեն պատկերացրել այդ բեմում:
«Արմենպրես»-ը ներկայացնում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի՝ փետրվարի 14-ի համարում լույս տեսած՝ Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ (1990-1991), «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺՄ կուսակցության հիմնադիր և նախագահ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ հարցազրույցի երկրորդ մասը:
Հեռուստաաստղ եւ «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել իր Instagram-ում, որտեղ նա խալաթով է, սրբիչե չալմայով եւ բանանների տեսքով խոշոր ոսկե ականջօղերով։
Առևանգել և մասնատել էին մեքենան:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Դիմիտրի Գվինադձեին։
«Ալիևը նոր չի հայտարարում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանը գրավելու մասին արած հայտարարության մասին:
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման հրաժարվել է կամավոր վայր դնել լիազորությունները՝ «Աֆրիկյան ազգային կոնգրես» կառավարող կուսակցության պահանջներին համապատասխան:
Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սևանը համոզված է, որ Իսրայելը ճանաչելու է Հայոց ցեղասպանության փաստը:
Երաժշտության աֆղանական ազգային ինստիտուտը (ԵԱԱԻ) եւ Metallica ամերիկյան խումբը փետրվարի 14-ին Շվեդիայի մայրաքաղաքում հայտարարվել են Polar Music Prize երաժշտական մրցանակի 2018 թվականի դափնեկիրներ:
Ամերիկացին արդեն 39 տարի իր սիրեցյալին նվիրում էնույն կոնֆետների տուփը, բայց ոչ միայն խնայողության նկատառումներով:
Տարածաշրջանային այցի շրջանակում պաշտոնական այցով Հայաստանում էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, որի օրակարգը մի խումբ փորձագետներ բավականին աղքատիկ որակեցին:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Եվրոպայի լիգայում «Էսթերսունդի» դեմ կայանալիք մոտակա խաղերին կարող է հույսը դնել միայն մեկ փորձառու կենտրոնական հարձակվողի՝ Դենի Ուելբեքի վրա:
System of a Down ռոք խումբը Սերժ Թանկյանի գլխավորությամբ համերգով հանդես կգա Վրաստանում:
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ 2018 թվականը Կովկասի տարածաշրջանի համար անորոշության տարի կլինի: Նրա խոսքով՝ դեռեւս անորոշ է, թե աշխարհն ինչ արագությամբ եւ դեպի ուր է շարժվում:
Ստեփանակերտում փետրվարի 14-ին կայացել է Արցախի Ազատամարտիկների միության (ԱԱՄ) 7-րդ համաժողովը, որին մասնակցել են 308 պատվիրակներ մայրաքաղաքից և հանրապետության բոլոր շրջաններից:
2018թ. գլխավոր մրցաշարը մոտենում է, և լատինաամերիկացիներն անհանգստանում են հավաքականի առաջատարի համար: Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Կլաուդիո Տապիան դիմել է Լիոնել Մեսսիին հատուկ խնդրանքով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը փետրվարի 14-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) պատվիրակությանը՝ ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Վլասովի գլխավորությամբ:
Միացյալ Նահանգների Սենատում հանրապետականներն ու դեմոկրատները քննարկում են ԱՄՆ-ի ներգաղթի քաղաքականության ապագան:
ՀՀ քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը ղեկավարել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Դանիայի Թագուհի Մարգրեթ Երկրորդին՝ ամուսնու՝ Արքայազն Հենրիկի մահվան կապակցությամբ:
Գյումրու Ռուսթավելի փողոցում ի հայտ եկած ճաքերը, թերևս, նորություն էր գյումրեցիների համար:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն անդրադարձել է Թուրքիայի և Հունաստանի միջև առկա լարվածությանը, որն առաջացել է Կիպրոսում նավթ արդյունահանելու հույների փորձերին Թուրքիայի կողմից խոչնդոտելու պատճառով:
Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսը երեկ՝ փետրվարի 13-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ՝ տեսակապով շնորհավորել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ՝ ասելով, որ ինքը նույնպես նշում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակը:
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն կոչ է արել Ադրբեջանում ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում քվեարկել Իլհամ Ալիևի օգտին, ինչը հակասում է Ադրբեջանի օրենսդրությանը:
Anya Hindmarch աքսեսուարների բրիտանական բենդը Լոնդոնի երկինք է արձակել վիթարի կարմիր օդապարիկ՝ ոճավորված սրտի ձեւով:
Փետրվարի 12-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին մի շարք ուշագրավ դիտարկումներով է հանդես եկել, որոնք նման են հայկական կողմին ուղղված նախատինքի:
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հրանտ Մելիք-Քարամյանը անձնական դրդումներով կեղծ տվյալներ է մտցրել իր վարույթում քննված քրեական գործի փաստաթղթերում: