
Կոստա-Ռիկայում կայացած նախագահական ընտրությունները ի հայտ չեն բերել հաղթողին

Կոստա-Ռիկայում կայացած նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 58,4 տոկոսի տվյալների ամփոփումից հետո հաղթողը չի որոշվել: Ով է անցնելու երկրորդ փուլ՝ նույնպես առայժմ պարզ չէ:
Ինպես հայտնել է գերագույն ընտրական դատարանը, առաջատարը մնում է «Ազգային վերածնունդ» կուսակցության թեկնածու Ֆաբրիսիո Ալվարադոն (25,55 տոկոս): Երկրորդ տեղն է դուրս եկել «Քաղաքացիական գործողություն» կուսակցությունից Կառլոս Ալվարադոն, որն ավելի վաղ երրորդն էր:
«Ազգային ազատագրում» կուսակցությունից Անտոնիո Ալվարես Դեսանտին երկրորդ տեղից իջել է երրորդ տեղ (19,21 տոկոս):
Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուին հարկավոր է հավաքել ձայների ավելի քան 40 տոկոսը՝ հակառակ դեպքում կկայանա երկրորդ փուլ, որը նշանակված է ապրիլի 1-ին. դրան կմասնակցեն առաջին փուլում առավել մեծ թվով ձայներ հավաքած երկու թեկնածուները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: