
Գագիկ Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջիկա 5 օրվա ընթացքում հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Հանրապետության ողջ տարածքում այսօր՝ փետրվարի 5-ին, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, այնուհետև ողջ շաբաթը կմնա անփոփոխ»,-նշեց նա։