«Ղարաբաղի բանակցային գործընթացը պայմանավորված չէ Հայաստանում կամ Ադրբեջանում ընտրական գործընթացներով». Էդուարդ Շարմազանով

«Դա Ադրբեջանի ներքաղաքական խնդիրն է։ Բնականաբար, տարբեր մեկնաբանություններ կան, որոնցից մեկն այն է, որ ընտրական գործընթացները, կառավարության ձևավորումը և ավարտը Հայաստանի հետ զուգահեռ գնա։ Բայց դա իրենց ներքին խնդիրն է, և առանձնապես շատ չի անհանգստացնում»,- 168.am-ի հետ զրույցում հատարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Ալիևի որոշմանը։

Է. Շարմազանովն Ալիևի այս շտապողականությունը չկապեց Ղարաբաղյան բանակցային գործընթացի հետ. «Ղարաբաղի բանակցային գործընթացը պայմանավորված չէ Հայաստանում կամ Ադրբեջանում ընտրական գործընթացներով։ Մինսկի խումբը մասնագիտական կառույց է և միակ մասնագիտական կառույցն է, որն իրավունք ունի զբաղվել Ղարաբաղի խնդրի բանակցություններով։ Իսկ մնացածը ներադրբեջանական խնդիր է։ Ես ո՛չ ժամանակ, ո՛չ ցանկություն, ո՛չ էլ հնարավորություն ունեմ Ադրբեջանի նախագահի և նրա քաղաքական թիմի քաղաքական հաշվարկների մեջ մտնել և եզրակացություններ անել»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր երկրում 2018 թվականի ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերի 17-ին: Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածուն կրկին գործող նախագահ Ալիևն էր:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս