Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ-ն Թուրքիայից պահանջել է դադարեցնել միջամտությունը Սիրիայում

Թուրքիայի ղեկավարությունը պետք է վերանայի իր միջամտությունը Սիրիայում: Այդ մասին, ինչպես հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը, փետրվարի 5-ին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին։

«Թուրքիայի կառավարությունը պետք է վերանայի իր միջամտությունը Սիրիայում»,-ասել է Հասեմին: Նա նաեւ հավելել է, որ « Սիրիայի վերաբերյալ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կոնսուլտացիաները շարունակվում են»:

Հունվարի 20-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈւ) ջոկատների մաս կազմող քրդական ուժերի եւ «Դեմոկրատական միություն» կուսակցության դեմ Աֆրինի շրջանում գործողություն սկսելու մասին, որտեղ ապրում են մոտավորապես 1,5 մլն սիրիացի քրդեր: Անկարան այդ կազմակերպությունները համարում է ահաբեկչական, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728