Չինաստանում 50-ից ավելի ավտոմեքենաներ են բախվել. կան զոհեր

Չորս մարդ է զոհվել Չինաստանի Յունանի նահանգի Կունմին-Չուչժոու արագընթացի խճուղում փետվարի 5-ի առավոտյան տեղի ունեցած զանգվածային վթարի հետեւանքով, որտեղ 53 ավտոմոբիլներ են բախվել: Այդ մասին ասված է Weibo սոցցանցում Սիշանի շրջանի վարչակազմի հաղորդագրության մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 5-ի վաղ առավոտյան: Ինչպես նշում են իշխանությունները, այդքան խոշոր վթարի պատճառ են դարձել եղանակային պայմանները. սովորաբար այդ հարավային նահանգում փետրվարին ջերմաստիճանը ցած չի իջնում +6 աստիճանից, սակայն փետրվարի լույս 5-ի գիշերը գրանցվել են զրոյից ցածր ջերմաստիճաններ, ինչպես նաեւ անձրեւախառն ձյուն:

Դրա պատճառով ճանապարհային պատվածքը դարձել է սայթաքուն եւ վտանգավոր վարման համար: Նաեւ նշվում է, որ վթարից հետո երեք մարդ է հոսպիտալացվել՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս