
Հարավային Կորեայում դատարանը կալանքից ազատել է Samsung Electronics-ի ղեկավարին. KBS

Հարավային Կորեայի Վերաքննիչ դատարանը մեկամյա ազատազրկումից հետո բանտից ազատել է Samsung ընկերությունների խմբի փոխնախագահ Լի Չժե Յոնին: Այդ մասին հայտնել է KBS հեռուստաալիքը:
Երկրորդ ատյանի դատարանը պայմանական ժամկետ է նշանակել Լի Չժե Յոնին: Samsung խմբի փաստական ղեկավարին կասկածում էին երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեյի շրջապատի ներկայացուցիչներին կաշառքներ տալու մեջ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: