
Շվեյցարիան և ԱՄՆ-ը գլխավորել են հարկային ապաստան հանդիսացող երկրների ցուցակը

Շվեյցարիան եւ ԱՄՆ-ը գլխավորել են հարկային ապաստան հանդիսացող երկրների վարկանիշը: Այդ մասին վկայում է Financial Secrecy Index-ը, որը կազմում է Tax Justice Network բրիտանական ոչ կառավարական կազմակերպությունը:
Վարկանիշում, որը երկրներին գնահատում է դրանցում թացքվող կապիտալների ծավալով եւ ֆինանսական անթափանցիկության մակարդակով, Շվեյցարիան զբաղեցնում է առաջին տեղը, իսկ ԱՄՆ-ը՝ երկրորդ տեղը: Ընդ որում ԱՄՆ-ը 2015 թվականին, երբ նախորդ անգամ հրապարակվել է ցուցակը, զբաղեցնում էր երրորդ տեղը:
Ինչպես նշում են վարկանիշի հեղինակները, օֆշորային ֆինանսական ծառայությունների արտահանման մեջ ԱՄՆ-ի բաժինը 2015 թվականի 19,6 տոկոսից աճել է մինչեւ 22,3 տոկոս:
Շվեյցարիայից եւ ԱՄՆ-ից հետո վարկանիշում երրորդ տեղն զբաղեցնում է Կայմանյան կղզիները: Հաջորդ տեղերում են Հոնկոնգը, Սինգապուրը, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Տայվանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Գեռնսին, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: