ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գեղարքունիքի մարզի Վարդենիկի գյուղապետարանը լիզինգային կարգով ձեռք է բերել ռուսական արտադրության «Վեկտոր-410» մակնիշի գերժամանակակից կոմբայն, որը եկող գյուղատնտեսական տարվանից կծառայի գյուղացիական տնտեսությունների կարիքներին:
Անցկացված բաց մրցույթի արդյունքներով «Տաշիր» ընկերությունների խումբն ընտրվել է Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի բարձրտեխնոլոգիական ցուցահանդեսային կլաստերի «Էքսպո» գոտու արդիականացման ներդրող:
Գերմանիայի Վայդենթալ քաղաքում տեղի է ունեցել սուրբծննդյան տոնածառերի նետման ավանդական ամենամյա առաջնությունը։
Budetezdorovy.ru-ն դիմակ է առաջարկում, որն օգնում է ազատվել մաշկի հետ կապված մի շարք խնդիրներից, ինչպիսիք են բորբոքումը, աչքերի տակ մուգ պարկերի առաջացումը, բշտիկները, կնճիռները։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են Ամանորի գիշերը՝ 2017 թվականի դեկտեմբերի 31-ի լույս 2018 թվականի հունվարի 1-ի գիշերը, «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության դեպքի մի շարք հանգամանքներ։
ՀՀ Սահմանադրական դատարանն ամանորյա բացիկների համար ծախսել է 234 հազար դրամ։ ՍԴ-ն «Պրինտմաստեր» ընկերությանը պատվիրել է 312 հատ ծրարներով ամանորյա շնորհավորական անհատական բացիկների տպագրություն՝ յուրաքանչյուրը 750 դրամով։
Կառավարությունը Երևան-ի Նոր Նորքի Գյուրջյան 13 հասցեում գտնվող N163 հիմնական դպրոցի չօգտագործվող 5-րդ մասնաշենքը անհատույց օգտագործման կհանձնի Աուտիզմ ազգային հիմնադրամին՝ աուտիզմ ունեցող դեռահասների և երիտասարդների համար սոցիալ-վերականգնողական զբաղվածության ցերեկային կենտրոն հիմնելու նպատակով:
Դեռևս անցած տարվա ապրիլին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ծրագիր էր ներկայացրել, առաջարկելով ԱՄՆ-ի բոլոր ափամերձ տարածքները վարձակալության տրամադրել հորատման համար:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան և մարզիչ Ռայան Գիգզը կարող է գլխավորել «Սթոք Սիթին»: Ինչպես հաստատում է Mirror-ը, «Սթոքը» լրջորեն ուսումնասիրում է Գիգզի թեկնածությունը:
Գյումրիում մեկնարկեց ձմեռային զորակոչը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է «տարվա ամենաանազնիվ ու ծախու ԶԼՄ-ների» մրցանակների շնորհումը, որն ավելի վաղ պլանավորված էր հունվարի 8-ին:
Ուրուգվայահայ նախկին ֆուտբոլիստ Ադրիան Սարգսյանն ընդգրկվել է ֆրանսիական «Օսեր» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Դերենիկ աբեղա Սահակյանը ծառայության է կոչվել Եգիպտոսի Հայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
«Այն իրավիճակում, որում մենք հայտնվել ենք, որևէ փոփոխություն չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Թուրքիայի 23-րդ գումարման խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, քաղաքական գործիչ Ուֆուկ Ուրազը՝ խոսելով իր և իր ընկերների նկատմամբ հարուցված քրեական գործի մասին:
Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու գրանցումը։ 168.am-ն այս որոշման վերաբերյալ զրուցեց դերասան Հայկ Մարությանի հետ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր օրն ավելի ուշ է սկսում, քան նախագահության առաջին օրերին, ավելի քիչ հանդիպումներ է անցկացնում, ավելի շատ ժամանակ է հատկացնում հեռուստացույց դիտելուն, Twitter-ում հաղորդագրությունների հրապարակմանը եւ հեռախոսազանգերին:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունով Թվիթերում կեղծ էջ է բացվել @vigensargsyann հեշթեգով:
Ազգային ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովը դրական չի արձագանքում ՀՀ Նախագահի մոտ Ազգային ժողովի խորհրդի մասնակցությամբ խորհրդակցությանը չմասնակցելու վերաբերյալ խորհրդարանի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կոչին:
Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի բնակչությունը,Պաշտպանության բանակի զորամասի հրամանատարությունը, մարտական ընկերները,ՀՀ Զու բարձրաստիճան պաշտոնյաներն ու զինվորականները, Գեղարքունիքի մարզի ղեկավար կազմը, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, բազմաթիվ քաղաքացիներ վերջին հրաժեշտը տվեցին հունվարի 7-ին մարտական դիրքում հակառակորդի կրակոցից զոհված կրտսեր սերժանտ Վաչե Չիլինգարյանին:
«Ինքս աջ ղեկով մեքենա երբեք չեմ ունեցել, բայց հենց այդ օրենքի մասին լսեցի, ասացի՝ եթե հանկարծ արգելեն շահագործելը, վաճառքը, դա մի բան է, իսկ ներմուծումը՝ այլ։ Հիմա օրենքը վերավաճառքը չի արգելում, և ինձ համար դա ընդունելի է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով աջ ղեկով մեքենաների ներմուծման և գրանցման արգելքին՝ այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Քոչարյանը:
Գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական։
«2017թ․-ը եզրափակում ենք նոր ռեկորդով․ տարվա ընթացքում Վրաստան է այցելել 7 մլն 400 հազար միջազգային այցելու, տարվա եկամուտը անցնում է 2 մլրդ-ի շեմը»։
Եվրամիությունը պատրաստվում է այն հնարավոր սցենարին, որի դեպքում Լոնդոնը եւ Բրյուսելը չեն կարողանա համաձայնության գալ հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ:
Ապրիլի 1-ից, ինչպես հայտնի է, կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու գրանցումը։
Սեուլը եւ Փենյանը պայմանավորվել են վերսկսել բանակցությունները ռազմական հարցերի շուրջ:
«Ծանր, լուրջ վիճակ չունենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը՝ խոսելով գրիպի և սուր շնչական հիվանդությունների բռնկման մասին:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան վարչապետ Մատեուշ Մորավեցկու առաջարկությամբ պաշտոնաթող է արել մի քանի նախարարների, որոնց թվում են՝ պաշտպանական գերատեսչության ղեկավար Անտոնի Մաչերեւիչը, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին:
Հարավային Կալիֆոռնիայի շուրջ 21 հազար բնակիչներ են տարհանվել վերահաս տեղատարափների պատճառով, որոնք սպառնում են սելավահոսքերով ու հեղեղումներով: