«Ես հիմնավորում չեմ տեսնում, բայց ինքս չէի վարի աջ ղեկով մեքենա». Սամվել Մարտիրոսյան

Ապրիլի 1-ից, ինչպես հայտնի է, կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու գրանցումը։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանին դեռևս չեն համոզում այն փաստարկները, որ աջ ղեկով մեքենաներն ավելի վտանգավոր են։

«Ես նորմալ վիճակագրություն չեմ տեսել, թե որքանո՞վ են աջ ղեկով մեքենաները վտանգավոր ձախ ղեկով մեքենաներից։ Այսինքն՝ կա ինչ-որ վիճակագրություն, որ վթարների ինչ-որ մի տոկոսն աջ ղեկով մեքենաներն են, բայց քանի որ պարզ չէ, թե աջ ղեկովներն այս ամենի քանի՞ տոկոսն են, պարզ չէ՝ դրանք ավելի վտանգավո՞ր են, թե՞ ոչ։

Ինքս աջ ղեկով մեքենա չեմ վարել ու չեմ էլ ուզում, որովհետև ինձ համար դա այդքան էլ հարմարավետ չէ։ Բայց ամեն արգելք պետք է հիմնավորվի։ Տեսականորեն ես հասկանում եմ, որ աջ ղեկն ավելի վտանգավոր է, քան ձախը՝ զուտ ֆիզիկայի օրենքներից ելնելով։ Բայց թե որքանո՞վ է լուրջ տարբերությունը՝ ելնելով պրակտիկայից, հարց է։ Կարող է՝ տարբերությունն այդքան էլ մեծ չէ։ Այսինքն՝ ես հիմնավորում չեմ տեսնում, բայց ինքս չէի վարի աջ ղեկով մեքենա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ս. Մարտիրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031