Ազատվում ենք բշտիկներից, մուգ բծերից, բորբոքումից
Budetezdorovy.ru-ն դիմակ է առաջարկում, որն օգնում է ազատվել մաշկի հետ կապված մի շարք խնդիրներից, ինչպիսիք են բորբոքումը, աչքերի տակ մուգ պարկերի առաջացումը, բշտիկները, կնճիռները։ Դիմակի պատրաստման և օգտագործման եղանակը շատ պարզ է. հիմնական բաղադրիչը քրքումն է։
Բաղադրիչներ
- 3-4 ճաշի գդալ կաթ
- 1 ճաշի գդալ նշի յուղ
- 1 թեյի գդալ քրքում
- 2 ճաշի գդալ ալյուր։
Պատրաստման և օգտագործման եղանակը
- Խառնեք բոլոր բաղադրիչները։ Ստացեք միասեռ զանգված, որը պետք է ոչ շատ խիտ, ոչ էլ ջրալի լինի։
- Հարկավոր է շատ զգույշ լինել դիմակը քսելու ընթացքում։ Այն պետք է դեմքին թողնել մոտավորապես 20 րոպե։
- Լվացեք դեմքը։ Այն կարող է կարմրել, բայց անհանգստանալու կարիք չկա։ Կարող եք մաքրող միջոց օգտագործել։
- Դիմակն օգտագործեք շաբաթվա ընթացքում 1 անգամ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը