Բաժիններ՝

Ադրիան Սարգսյանն ընդգրկվել է ֆրանսիական «Օսեր»-ի մարզչական շտաբում

Ուրուգվայահայ նախկին ֆուտբոլիստ Ադրիան Սարգսյանն ընդգրկվել է ֆրանսիական «Օսեր» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբում: Սարգսյանը կաշխատի որպես թիմի նոր գլխավոր մարզիչ Պաբլո Կորեայի օգնական:

Այսպիսով, 38-ամյա Սարգսյանը, ով ծնվել է Մոնտեվիդեոյում, վերադարձել է Ֆրանսիա, որտեղ տեղի «Նանսի» ակումբում էլ ավարտել է ֆուտբոլային կարիերան՝ ﬖասվածքի պատճառով: 2006 թվականին Սարգսյանը «Նանսի»-ի կազմում դարձել է Ֆրանսիայի լիգայի գավաթակիր:

Ադրիանը հանդես էր գալիս ձախ կիսապաշտպանի դիրքում, ավարտել է Փիլիսոփայության ֆակուլտետը և ունի բակալավրի աստիճան: 2005-2006 թվականների հաջող մրցաշրջանից հետո Սարգսյանը հրավիրվել է նաև Ուրուգվայի ազգային հավաքական: Նա ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2008 թվականի մարտի 4-ին: 2010-ին Սարգսյանը վերադարձել է Ուրուգվայ և ստացել մարզչական PRO կարգի արտոնագիր: 2014-2015 թվականներին նա աշխատել է Ուրուգվայի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ, այնուհետև գլխավորել է Ուրուգվայի Racing և Danubio ֆուտբոլային ակումբները:

Նախկինում Ֆրանսիայի առաջատար ակումբներից մեկը համարվող «Օսեր»-ը ներկայումս հանդես է գալիս Ֆրանսիայի Լիգա-2-ում և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի ստորին գոտում գտնվող 17-րդ հորիզոնականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս