Հազարավոր զինվորներ, ինչպես նաեւ տասնյակ միավոր տեխնիկա են կենտրոնացրել Փենյանի արեւելյան ծայրամասում գտնվող Միրիմ հին օդաթռիչքարանում, որտեղ վերջին տարիներին զորահանդեսների նախապատրաստում է անցկացվում:
Հունվարի 25-ին, ժամը 13:15-ին ահազանգ է ստացվել, որ Ելփին-Չիվա ավտոճանապարհին բեռնատար է շրջվել, կա երկու զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունն այսուհետ ուղղված է լինելու պետական ծրագրերի և միջազգային կառույցների կողմից ծրագրերի ուղղությամբ թիրախավորված բացատրելու, թե ինչպես կարելի է օգտվել ոլորտի ծրագրերից, արդյունավետությունն ինչպիսին է և այլն։
Ճապոնական ծովում ռուսական «Վոստոկ» ձկնորսական նավը, որի վրա 21 մարդ է եղել, անհետացել է:
Իսպանիայի արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Ալֆոնսո Դաստիս Կեսեդոն ուշաթափվել է Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) շրջանակներում կայացած բանավեճերի ժամանակ:
Մարտի 9-ի աշխատանքային օրը տեղափոխվել է։
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 25-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս ընկած հատվածում։
Հունվարի 25-ին՝ դերասան, բանաստեղծ եւ բարդ Վլադիմիր Վիսոցկու ծննդյան 80-ամյակի օրը, տեղի կունենան ներկայացումների, ինչպես նաեւ ըստ նրա ստեղծագործությունների բեմադրված ներկայացումների ցուցադրութուններ, համերգներ եւ թեմատիկ ցուցահանդեսներ՝ նվիրված համաժողովրդական սեր վայելող արտիստին։
«Ադրբեջանը ստիպված գնում է որոշակի քայլերի՝ ուղղված Կասպրչիկի խմբի ընդլայնմանը, որն իրեն ձեռնտու չէր, և այդպես են արտահայտում իրենց դժգոհությունը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով անցած գիշեր հայ-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձին։
Միլանի արվարձանում գնացքը դուրս է ընկել ռելսերից, ինչի հետեւանքով զոհվել է երկու, վիրավորվել տասը մարդ:
«Մենք մշտապես նշում ենք, որ Ադրբեջանի քաղաքականությունն ահաբեկչական է, իսկ ահաբեկչությունը տրամաբանություն չունի»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով երեկ հակառակորդի կողմից իրականացված հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձի մասին:
Ըստ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում մի շարք կարևոր սկզբունքներ է նշել։
Սիրիայի Աֆրին քաղաքում քրդերի դեմ թուրքական ռազմական գործողությունների ժամանակ ռումբ է ընկել հայի պատկանող տան վրա, ինչի հետեւանքով տուժել է մեկ հայ:
Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողներրի հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած այցին
«Արսենալի» նախկին հարձակվող Յան Ռայթն աջակցել է «զինագործների» նորեկ Հենրիխ Մխիթարյանին՝ նշելով, որ նրան համարում է թոփ-ֆուտբոլիստ:
Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը 2017 թվականին՝ 2016 թվականի համեմատ, աճել է 7.7%-ով։
Հայաստանի ռուսական ռազմակայանում ընթացիկ տարում կավելանա միջոցառումների թիվը զինծառայողների այն երեխաների համար, որոնք անդամագրվել են «Պատանիների բանակ» համառուսաստանյան ռազմահայրենասիրական հասարակական շարժմանը:
60 տարեկան հասակում մահացել է բրիտանացի երաժիշտ, երգերի հեղինակ եւ The Fall փոսթ-փանք խմբի վոկալիստ Մարկ Էդվարդ Սմիթը:
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի որոշմամբ` Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:
Հունվարի 25-ի առավոտյան Պետերբուրգում 67 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Սենչինան:
Ֆիլիպիններում 75 հազարից ավելի մարդ է տարհանվել Մայոն հրաբխի ժայթքման պատճառով:
Արցախի և Ադրբեջանի շփման գծում Ադրբեջանի նախաձեռնած հետախուզադիվերսիոն ներթափանցման վերջին փորձը նպատակ ունի շեղել միջազգային հանրության ուշադրությունն այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումներից:
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները տակտիկական պարապմունքների ընթացքում պայմանական հակառակորդի թիրախներ են խոցել «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում:
ՀՀ անվտանգության խորհուրդը, որ նախկին Սահմանադրությամբ ՀՀ նախագահի խորհրդատվական մարմին էր, հիմա նոր Սահմանադրությամբ ղեկավարվելու է վարչապետի կողմից:
«Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա մասնակցել Անգլիայի Լիգայի Գավաթի եզրափակչի` «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին:
Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը վստահ է՝ Թուրքիայում տիրող ազգայնականության թեժ մթնոլորտի պայմաններում հասկանալի է Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից արված հայտարարությունը թուրքական զինուժի կողմից Սիրիայում սկսված ռազմական գործողությանն աջակցելու վերաբերյալ:
Հունվարի 24-ին ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի քաղաքային մարզադաշտի հարևանությամբ կրակոցներ են:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպում է ունեցել Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասի հետ:
Չորրորդ օկրուգի ֆեդերալ տարածաշրջանային դատարանը (TFR-4) հունվարի 24-ին երկրորդ ատյանում հաստատել է մեղադրական դատավճիռը, որը կայացվել է Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի գործով:
Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հավաստել է իր մասնակցությունը պետության ղեկավարի նոր ընտրություններին: