Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները պայմանական հակառակորդի թիրախներ են խոցել լեռներում

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները տակտիկական պարապմունքների ընթացքում պայմանական հակառակորդի թիրախներ են խոցել «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում:

Զորամիավորման զինծառայողների հետ պարապմունքներ են անցկացվում մոտոհրաձգային ստորաբաժանումների դաշտային ելքի շրջանակներում: Մոտոհրաձիգները տակտիկական գործողություններ են փորձարկում բարդ տեղանքում մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում:

Հատուկ տակտիկական եւ կրակային պատրաստության պարապմունքներում զինծառայողները մեկ ամսվա ընթացքում ծովի մակարդակից ավելի քան 2000 մետր բարձրության վրա «Էքստրեմալ» կլիմայական պայմաններում կատարելագործում են մարտական հրաձգության հմտությունները հրազենից, մարտական մեքենաների սպառազինությունից եւ տանկերից: Նաեւ մոտոհրաձիգներն ու տանկիստները հետեւակի մարտական մեքենաների ու տանկերի վարման ուսումնական վարժանքներ են կատարում կտրտված տեղանքում:

Գործնական պարապմունքներին մասնակցում են շուրջ 500 զինծառայողներ եւ ավելի քան հարյուր միավոր ռազմական տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031