«Բաքուն դիվերսիոն փորձով ցանկանում է կոմպենսացնել ձախողումները դիվանագիտության մեջ». Տիգրան Բալայան

Արցախի և Ադրբեջանի շփման գծում Ադրբեջանի նախաձեռնած հետախուզադիվերսիոն ներթափանցման վերջին փորձը նպատակ ունի շեղել միջազգային հանրության ուշադրությունն այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումներից: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

«Բաքուն փորձում է կոմպենսացնել դիվանագիտության մեջ և միջազգային հարթակում իր ձախողումները, շեղել ուշադրությունը Ադրբեջանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումներից՝ շփման գծում սադրանքներ կազմակերպելով: Չի ստացվելու»,- գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել: Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտվում են:

Տեսանյութեր

Լրահոս