Բաժիններ՝

Սիրիայի Աֆրինում Թուրքիայի ծավալած ռազմական գործողությունների հետեւանքով տուժել է մեկ հայ

Սիրիայի Աֆրին քաղաքում քրդերի դեմ թուրքական ռազմական գործողությունների ժամանակ ռումբ է ընկել հայի պատկանող տան վրա, ինչի հետեւանքով տուժել է մեկ հայ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը: Գործողություններին մասնակցում են զգալի թվով զինվորներ ու զինտեխնիկա: Թուրքական զինուժն Աֆրին նահանգ է մտնել 3 ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031