Հայաստանի ռուսական ռազմակայանում կավելացնեն պատանի բանակայինների համար անցկացվող միջոցառումները
Հայաստանի ռուսական ռազմակայանում ընթացիկ տարում կավելանա միջոցառումների թիվը զինծառայողների այն երեխաների համար, որոնք անդամագրվել են «Պատանիների բանակ» համառուսաստանյան ռազմահայրենասիրական հասարակական շարժմանը:
Ռուսական զորամիավորման ուսումնանյութական բազայում պարբերաբար անցկացվում են միջոցառումներ՝ նվիրված երիտասարդ զինվորականների եւ զինծառայողների երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: «Կա այսպիսի մասնագիպություն՝ պաշտպանել Հայրենիքը» համառուսաստանյան ակցիայի շրջանակներում ռուսական ռազմակայանի զորամասերում պարապմունքներ են անցկացվել կրակային եւ շարային պատրաստությունից, ինչպես նաեւ սպորտի եւ ռազմակիրառական ձեւերից, որոնց մասնակցել են 500-ից ավելի նորակոչիկներ, պատանի բանակայիններ եւ դպրոցականներ:
2017 թվականին Գյումրիի եւ Երեւանի կայազորների զորամասերում կազմակերպվել ու անցկացվել Է շուրջ հարյուր միջոցառում, որոնք նպատակամղված Էին ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բանակում զինվորական ծառայության իմիջի բարձրացմանը եւ առողջ ապրելակերպի արմատավորմանը:
Ընթացիկ տարում երիտասարդության ուսուցման եւ միջոցառումների անցկացման ինտենսիվությունը կավելացվի 10 տոկոսով, դրանց ընթացքում պատանի բանակայինները, կամավորական գործունեությունից եւ մշակութային ու կրթական միջոցառումների մասնակցելուց բացի, կծանոթանան զորամիավորման անձնակազմի կյանքին ու կենցաղին, ինչպես նաեւ զինծառայողների ժամանակակից հանդերձանքին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային: