Միքայել Մելքումյանը` ԱԺ փոխնախագահ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը չորեքշաբթի օրը «Ծառուկյան դաշինքի» անցողիկ թեկնածուներին կհավաքի «կանյաչնիում»։ Նախնական տեղեկություններով, հավաքը նախատեսված է ժամը երեքին։ «Ծառուկյանն ընդհանուր անելիքներն է ներկայացնելու ԱԺ-ում առաջիկա ժամանակահատվածի համար։ Նախապես ծրագրվել էր ընդունելությունը կազմակերպել երկուշաբթի, բայց «ստրատեգիական» առումով այն համապատասխանեցվել է ՀՀԿ ԳՄ նիստին։

Մինչև այս պահը դաշինքում ԱԺ փոխնախագահի ամենահավանական թեկնածուն համարվում է Միքայել Մելքումյանը, խմբակցության ղեկավարը կլինի Գագիկ Ծառուկյանը, քարտուղարը՝ կամ Նաիրա Զոհրաբյանը, կամ Վահե Էնֆիաջյանը»

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031