Բաժիններ՝

Բրիտանացի վետերանը պարաշյուտով տեւական թռիչք է կատարել101 տարեկանում

Վետերան Բրայսոն Հեյսը՝ 1944 թվականին Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման մասնակիցը, դարձել է աշխարհում ամենատարեց սքայդավերը: Բրիտանացին, որն այժմ 101 տարեկան եւ 38 օրական է, պարաշյուտով թռիչք է կատարել բարեգործական նպատակով: Այս մասին հայտնել է The Guardian­-ը:

Միացյալ Թագավորության կապի զորքերի կրտսեր կապրալը մայիսի 14-­ին Անգլիայի հարավ ­ արեւմուտքի Դեւոնի կոմսությունում պարաշյուտով թռել է ավելի քան 5 հազար մետր բարձրությունից՝ իր ընտանիքի երեք սերունդների ներկայացուցիչների հետ:

Նրանցից ամենափոքրը՝ ծոռ Սթենլին, 16 տարեկան է, իսկ ամենատարեցը՝ որդին՝ Բրայանը՝ 74 տարեկան:

Վայրէջք կատարելուց հետո Հեյսը հայտարարել է, որ «իրեն զգում է երանության գագաթնակետին» եւ անհամբերությամբ է սպասում հաջորդ թռիչքներին:

Հեյսը գերազանցել է կանադացի Արման Ժանդրոյին պատկանող ռեկորդը, որը 2013 թվականին նման թռիչք է կատարել է 101 տարեկան եւ երեք օրական հասակում, հաղորդել է ՏԱՍՍ­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս