«Բավարիան» կտրամադրի 120 մլն եվրո՝ Ալեքսիս Սանչեսին և Մարկո Վերատիին գնելու համար
«Բավարիան» կողմնորոշվել է առանցքային տրանսֆերային նպատակներում: Մյունխենցիները պլանավորում են մեջբերել «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսին՝ Ռոբերտ Լևանդովսկու հետ զույգ ձևավորելու համար, և ուժեղացնել միջին գոտին՝ Մարկո Վերատիին ՊՍԺ-ից հրավիրելու հաշվին: Ինչպես հաղորդում է Bild-ը, գերմանական ակումբը հույս ունի երկու ֆուտբոլիստներին ձեռք բերել 120 մլն եվրոյով: «Բավարիան» կանցնի ակտիվ գործողությունների մայիսի վերջին օրերին:
«Բավարիան» 5-րդ անգամ անընդմեջ դարձավ Գերմանիայի չեմպիոն:
Transfermarkt.de-ն Սանչեսին գնահատում է 65 մլն եվրո, իսկ Վերատիին՝ 40 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը