Ամենը, ինչ հարկավոր է իմանալ Աղեղնավորի մասին
Soupost.ru-ն գրում է, որ Աղեղնավորը ծաղկում է, երբ նոր բան է սովորում, և մշտապես գտնվում է բարձրագույն ճշմարտության որոնման ճանապարհին։ Կիրք, հետաքրքրասիրություն, ճշմարտություն… ահա նրանց շարժող ուժը։
Աղեղնավորը լավատես է։ Աղեղնավորն ապրում է այն գիտակցումով, որ իրեն շրջապատում են անսահման հնարավորություններ, և մշտապես իմաստություն է որոնում։ Վառ և անկախ անհատներ են, ովքեր մյուսներին ոգեշնչում են ավելի լավը լինել։ Աղեղնավորները գնահատում են նրանց, ովքեր կարող են լայնացնել սեփական աշխարհայացքը։ Աղեղնավորին ձեզ մոտ պահելու համար հարկավոր է ընդունել նրա բարդ լինելը, սովորել, հետազոտել։
Աղեղնավորի բառապաշարում գոյություն չունի «անհնար է»-ն։ Աղեղնավորի հոգին հասկանալու բանալին հնարավորությունն է։ Նրանք գիտեն, թե ինչ է դա, բայց ցանկանում են, որ դուք մտածեք։ Աղեղնավորներն իդեալիստներ են և բաց են բոլոր ապրումների համար, որոնք լայնացնում են նրանց աշխարհայացքը։
Ուրախ են, պատրաստ օգնության ձեռք մեկնել։ Աղեղնավորներն անձնազոհ մարդիկ են, ովքեր պատրաստ են օգնության ձեռք մեկնել, եթե դա կհեշտացնի դիմացինի կյանքը։ Ընդ որում, Աղեղնավորը դա կանի առանց հատուցման սպասման։ Կարող է թվալ, թե բախտը միշտ ժպտում է Աղեղնավորներին, բայց հաջողությունը միայն նրանց գործընկերն է։ Կիրք, ինտուիցիա, համառությունը, ճշմարտացիություն, համառ աշխատանք և նվիրվածություն… ահա այն ամենը, ինչն Աղեղնավորին բերում է հաջողություն։
Ճգնաժամը վեր է հանում նրանց լավագույն հատկությունները։ Մարդկանց մեծ մասն Աղեղնավորներին անպատասխանատու և անխոհեմ են համարում, սակայն նրանք կարող են ուժով և մեծ պատասխանատվությամբ հաղթահարել ցանկացած անհաջողություն։
Նրանք, ովքեր սիրահարվում են Աղեղնավորներին, հիանում են նրանց սրամտությամբ, պահվածքով, էնտուզիազմով, հումորով։ Աղեղնավորը ծաղկում է, երբ ռոմանտիկ հարաբերություններ է ունենում։ Աղեղնավորին ոչինչ այնքան չի հետաքրքրում, որքան ռոմանտիկան ու վտանգը։ Անկախ ու ազատություն սիրող Ազեղնավորը չափազանց հավատարիմ է։ Նա կյանքի հրաշալի ընկեր է։
Աղեղնավոր. մարդ, ով ամեն ինչ գաղտնի է պահում։ Աղեղնավորը ոչ մի դեպքում չի մատնի ձեզ, քանի որ ազնիվ է, սկզբունքային։ Միևնույն ժամանակ, Աղեղնավորը կարող է կտրուկ և աննրբանկատ գտնվել, երբ ասում է այն, ինչ մտածում է՚։ Եթե հարցնեք, թե ինչ է նա մտածում, կստանաք ուղիղ պատասխան։
Աղեղնավորները խորամանկ են։ Աղեղնավորները հեշտությամբ հասկանում են անազնվությունը։ Անկեղծ եղեք նրանց հետ կապված ծրագրերում։ Ոչինչ այնքան չի վանում Աղեղնավորին, որքան անտարբերությունն ու թաքնված պահվածքը։ Չգիտե՞ք՝ ինչ եք ուզում։ Աղեղնավորը չի սպասի, մինչև հասկանաք դա։ Նա տանել չի կարողանում տարբերակներից մեկը լինելը։
Մի սահմանափակեք Աղեղնավորին։ Ազատ Աղեղնավորը տանել չի կարողանում ոչ ներքին, ոչ զգացմունքային գրգռում։ Նրանք խաղում են սեփական կանոններով։ Ոչինչ նրանց այնքան չի վանում, որքան սահմանափակման զգացումը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը