Բաժիններ՝

Louis Vuitton-ի նոր արևապաշտպան ակնոցների հավաքածուն ներկայացրել է Միշել Ուիլյամսը

Louis Vuitton ֆրանսիական նորաձեւության տունը ներկայացրել է նոր տարեշրջանի արեւապաշտպան ակնոցների հավաքածուն: Այս մասին հայտնել է Luxurylaunches-ը:

Շարքում տեղ են գտել Drive եւ Aviator երկու մոդելները՝ տարբեր գույների լինզաներով: Ակնոցներն արդեն հայտնվել են Համացանցում եւ ներկայացվել բրենդի պաշտոնական խանութներում: Դրանց գները տատանվում են 635-ից մինչեւ 665 դոլար:

Գովազդային արշավում նկարահանվել է ամերիացի դերասանուհի Միշել Ուիլյամսը, որը հայտնի է «7 օր ու գիշեր Մերիլինի հետ» ֆիլմից, որտեղ մարմնավորել է Մերիլին Մոնրոյին:

Louis Vuitton ընկերությունը հիմնադրվել է 1854 թվականին Ֆրանսիայում սնդուկների եւ ճամփորդական պայուսակների պատրաստման վարպետ Լուի Վյուիտոնի կողմից: Մասնագիտանում է աքսեսուարների, հագուստի, կոշիկի, ժամացույցների եւ տղամարդկանց ու կանանց համար ոսկերչական զարդերի արտադրության բնագավառում: Ներկայում ընկերությունը LVMH միջազգային հոլդինգի մաս է կազմում:

Կարդացեք նաև

Մայիսի սկզբին Louis Vuitton-ը թողարկել Է նոր գովազդային արշավ: Դրան մասնակցել Է շվեդ դերասանուհի Ալիսիա Վիկանդերը: Նա պայուսակների մի քանի մոդելներ է ներկայացրել այն հավաքածուից, որն ստեղծվել Է ամենաբարձր վարձատրվող ժամանակակից նկարիչներից մեկի՝ Ջեֆ Կունսոնի կողմից:

Speedy, Keepall եւ Neverfull պայուսակների վրա հատվածներ են վերարտադրված Կունսի աշխատանքների Gazing Ball շարքից, որոնք ստեղծվել են անցյալի մեծ նկարիչների կտավների մոտիվներով:

Ալիսիա Վիկանդերը շվեդ պարուհի է եւ դերասանուհի: Նա «Օսկար» մրցանակի է արժանացել «Դանիացի աղջիկը» կենսագրական դրամայում նկարչուհի Գերդա Վեգեներին մարմնավորելու համար:


Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031