Ինտրիգը կհանգուցալուծվի մայիսի 18-ին. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Հինգշաբթի օրը կայանալու է նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը: Ե՛վ ՀՀԿ-ն, և՛ «Ծառուկյան» դաշինքը մինչև վերջին օրը պահպանում են ինտրիգը, իշխանությունը չի գաղտնազերծում, թե ովքեր են լինելու ԱԺ նախագահի, փոխնախագահների իր թեկնածուները, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ դեռ չի կողմնորոշվել, թե ինչպես է վարվելու իր ըմբոստների հետ: Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը չգիտի՝ ինքնաբացարկի դիմում ներկայացրածների հետ ինչպես է վարվելու:

Ասում են՝ անհատական մոտեցում է ցուցաբերվելու, հաշվի է առնվելու, թե այս ընթացքում ով իրեն ինչպես է պահել: Սրան զուգահեռ, սկսվել է նաեւ ինքնաբացարկի դիմումը հետ վերցրածների շողոքորթության շրջանը, հարմար առիթով գովում-գովերգում են ԲՀԿ առաջնորդին` իրենց հարցում դրական «եզրակացություն» ակնկալելով: Իսկ մինչ այդ կրկին անորոշ վիճակ է այս դաշինքում. ոչ ոք չգիտե՝ ինչ է մտորում Գագիկ Ծառուկյանը և ում հետ: Տեսնես հիմա գոնե նա զանգերին պատասխանո՞ւմ է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս