Քեթի Փերին թողարկել է Bon Appetit երգի հոլովակը
Ամերիկացի երգչուհի Քեթի Փերին թողարկել է Bon Appetit երգի հոլովակը, որտեղ նրան խառնում են ալյուրի հետ եւ խմոր դարձնում: Հոլովակը հրապարակված է երգչուհու YouTube-ալիքում։
Ռելիզից հետո Փերին Instagram-ում գործարկել է #bonappetitchallenge ֆլեշմոբը, որի շրջանակներում երկրպագուներին հորդորել է իրենց վրա ջուր լցնել իր սինգլը լսելու ընթացքում: Նա նաեւ տեսանյութ է հրապարակել, որում կանգնած է ցնցուղի տակ եւ իր դեմքին է ուղղում ջրաշիթը:
Երգչուհու երկրպագուները խանդավառությամբ են ընդունել նրա կոչը. Փերին իր Tweitterօգտահաշվում ռեփոսթ է արել ֆլեշմոբի մասնակիցների ավելի քան 20 լուսանկարներ ու տեսանյութեր, որտեղ նրանք իրենց վրա ջուր են լցնում:
Քեթի Փերին ամերիկացի երգչուհի է եւ դերասանուհի: Նրա վերջին ալբոմը՝ Prism-ը, թողարկվել է 2013 թվականին: Նոր սկավառակի ռելիզը նշանակված է 2017 թվականին: