Լոնդոնում հայտարարվել են BAFTA TV մրցանակի դափնեկիրները
Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիան մայիսի 14-ի երեկոյան Լոնդոնում մրցանակներ է հանձնել անցյալ տարվա լավագույն ազգային սերիալների ստեղծողներին, ինչի մասին հայտնել է The Hollywood Reporter-ը։
Գլխավոր անվանակարգում (լավագույն դրամատիկական սերիալ) հաղթող է դարձել «Երջանիկ հովիտը»՝ գլխավոր դերում Սառա Լանկաշիրի մասնակցությամբ, որը ճանաչվել է լավագույն դերասանուհի: Այդ երկու անվանակարգերում հաղթանակը «Երջանիկ հովտին» է զիջել «Թագը» ընդգրկուն պատմական կինոնկարը, որը մինչ այդ երկու «Ոսկե Գլոբուս» էր ստացել:
Տղամարդու լավագույն դերի համար պարգեւն ստացել է Ադիլ Ախթարը, որը խաղացել է «Սպանված է հորս կողմից» ֆիլմում: Բենեդիկտ Քամբերբեթչը, որի համար այս անվանկարգը վեցերորդն է դարձել, այս անգամ «Թափուր թագը» շեքսպիրյան էկրանավորման մեջ խաղացած դերի համար դաձյալ ձեռնունայն է մնացել:
Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Թոմ Հոլանդերը Ջոն լե Կարեի «Գիշերային ադմինիստրատորը» վեպի էկրանավորման մեջ կատարած աշխատանքի համար, հաղորդել է«Ինտերֆաքս» գործակալությունը: