Բաժիններ՝

The Washington Post-ը պնդում է, որ Թրամփը գերգաղտնի տեղեկատվություն է փոխանցել Լավրովին

ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին գերգաղտնի տեղեկատվություն է հայտնել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերաբերյալ: Ինչպես պնդում է The Washington Post հրատարակությունը, դա տեղի է ունեցել մայիսի 10-­ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ։

Թերթը, վկայակոչելով նախկին եւ գործող պաշտոնյաների, գրում է, որ տրամադրված տեղեկությունները հարվածի տակ են դրել ԻՊ­-ի մասին «հետախուզական տվյալների կարեւորագույն արտասահմանյան աղբյուրին», որը թույլ չէր տալիս այդ տեղեկատվությունը հաղորդել Ռուսաստանին: Նաեւ նշվում է, որ Թրամփն իբր Մոսկվային ավելի շատ տեղեկատվություն է հայտնել, քան իր դաշնակիցներին:

Ավելի ուշ ԱՄՆ­ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հերքել է այդ հոդվածում շարադրված տեղեկությունները: Նա պնդում է, որ Լավրովի հետ Թրամփի հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնց թվում եղել են համատեղ ջանքերն ահաբեկչության դեմ մղվող պայքարում: Այդ երկխոսության ընթացքում խոսվել է կոնկրետ սպառնալիքների մասին, բայց կողմերը չեն քննարկել աղբյուրները, մեթոդները կամ մարտական գործողությունները»,­-գրել է The Washington Examiner-­ը:

Նաեւ հերքում է հետեւել ԱՄՆ­-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերի կողմից: «Այն, ինչպես հրատարակությունը նկարագրում այդ պատմությունը, կեղծիք է»,­-հայտարարել Է պաշտոնյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս