Թվում էր, թե ընդդիմությունը պետք է փչացներ Կարեն Կարապետյանի եւ կառավարության տարեդարձը, որը համընկել էր հարցուպատասխանի օրվա հետ։
Փոխելուց հետո էլ արձանը տեղում երկար չի մնացել, այն հեռացրել են սեպտեմբերի 13-ի առավոտյան, իսկ տեղում տեղադրել են ցուցանակ՝ վրան գրված. «Հուլիսի 15-ը չենք մոռացել, չենք մոռանա»: Ինչպես նշվում է, հեռացվել է միայն Էրդողանի արձանը, իսկ տանկը դեռ տեղում է:
«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներում են գտնվում: Նրանց մի մասը, օրինակ՝ Ժիրայր Սէֆիլյանը եւ այլք գտնվում են «Արմավիր» ՔԿՀ-ում, իսկ մի մասը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Մամուլը այս ընթացքում գրել է, որ խմբի անդամներից շատերը ՔԿՀ-ների խցերում միայնակ են, եւ նրանց խցերի մոտ խիստ հսկողություն է:
Այս տարվա մայիսի 24-ին, երբ ՀՀ ոստիկանությունը վնասազերծեց մի խմբի, որոնք Էջմիածնում բնակարան էին վարձել, ապրում էին Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի տան հարեւանությամբ, որպեսզի սպանեին Դոն Պիպոյին եւ այդ օրը նրա հետ եղած Արամ Վարդանյանին՝ Վստրեչի Ապերին:
Բանն այն է, որ ԱԺ նախագահից եւ 3 փոխնախագահներից հետո հաջորդաբար 004HH01 համարանիշները պետք է հատկացվեն հանձնաժողովների նախագահներին, իսկ նրանք 9-ն են, 13-ը մնացել է անտեր։
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 05:08-ին, վերսկսվել են Շիրակի մարզի Ձորաշեն գյուղի մոտակա սարի վրա խոտածածկ տարածքի հրդեհաշիջման աշխատանքները:
Դաշնակցականները մի հարցում, այնուամենայնիվ, անգերազանցելի են. կարող են իրենց բոլոր պարտությունները ներկայացնել որպես պատմական, փառահեղ հաղթանակ ու հպարտանալ դրանցով: ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երկու օր է՝ փորձում է համոզել, թե Հայաստանը նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմում հաղթել է, ու դա՝ ԵՏՄ-ում գտնվելու շնորհիվ:
Հայաստանում սննդամթերքի շուկայում այս տարվա ընթացքում արձանագրված թանկացումները պարզապես ապշեցնում են: «Ժողովուրդ» օրաթերթի փոքրիկ հարցախույզով պարզվեց, որ, օրինակ, կարագը օգոստոսի ընթացքում, նախորդ ամսվա համեմատ, թանկացել է միանգամից 3 տոկոսով, իսկ դրանից ավելի վաղ՝ հունիսին, մայիսի համեմատ, այն թանկացել էր 2.3 տոկոսով:
Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Դեռ նախորդ տարվա հունիսին Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոցի փոխտնօրեն Արամ Բեյբությանը հարբած վիճակում դանակի սպառնալիքով առեւանգել էր Էջմիածին-Երեւան միկրոավտոբուսներից մեկը՝ ուղեւորներով, ու ջարդուփշուր արել:
Երեւանի ավագանու երեկվա նիստի ժամանակ իր ոչ պարկեշտ վարքով աչքի ընկած, ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ Արմեն Սահակյանը ոչ միայն հետախուզվել է գումարների յուրացման աղմկահարույց գործով, այլ նաեւ դատապարտվել:
«Նա թերեւս «3» թվի հանդեպ թուլություն ունի՝ միշտ 3 թիկնապահ-օգնականով է շրջում, 2 կամ 3 մեքենայով, մեքենաների համարներն էլ «3»-ներով են: Միայն ուղեկցող կարմիր Porsche Cayenne-ն է «խառը համարներով»:
ՀՀ ՊՆ ներկայացրած օրենքի նախագծերից մեկով՝ ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր, սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն ՀՀ ՊՆ-ի հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով:
Մեր զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ քրեական գործի շրջանակներում քննության առարկա է դարձվել դեպքի վայրի հարակից տարածքում առկա տեսանկարահանող սարքի տեսագրությունները: Բացի դրանից, կատարվել են բազմաթիվ քննչական, դատավարական գործողություններ, մասնավորապես՝ խուզարկություններ: Տռուզյանը, սակայն, ասաց, որ քննության շահից ելնելով՝ այլ մանրամասներ չեն կարող հրապարակել:
Լոնդոնում սեպտեմբերի 13-ին հրապարակվել է հեղինակավոր գրական Բուքերյան մրցանակի (Man Booker Prize) համառոտ ցանկը. դրանում տեղ են գտել արդի անգլալեզու հեղինակների վեց գրքեր, այդ թվում Ալի Սմիթի, Փոլ Օսթերի եւ Մոհսին Համիդի ստեղծագործությունները: Ժյուրիի անդամներն իրենց ընտրությունը ներկայացրել են Man ընկերությունների խմբի կենտրոնակայանում:
Մադրիդցիները ցանկանում են խուսափել Նեյմարի հետ պատմության կրկնությունից: «Ռեալը» պլանավորում է վերաստորագրել Քարիմ Բենզեմայի պայմանագիրը: Հարձակվողի հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2019թ. ամռանը:
Բելֆասթում (Հյուսիսային Իռլանդիա) Harland & Wolff-ի կենտրոնակայանի շենքում բացվել է «Տիտանիկ» հյուրանոցը:
Չժան Իվեն անունով հրաշամանուկ աղջիկը տասը տարեկան հասակում ընդունվել է Չինաստանի Հենանի նահանգի Շանցյու քաղաքի Տեխնոլոգիական ինստիտուտ: Այդ մասին գրել է «Ժենմին ժիբաո» թերթը:
Աշխարհում խոշորագույն ավտոարտադրողը՝ Volkswagen-ը, խոստացել թ միլիարդավոր դոլարներ ներդնել նոր թլեկտրամոբիլների մշակման գործում եւ իր բոլոր մոդելների էլեկտրատարբերակները ներկայացնել 15 տարուց շուտ՝ մինչեւ 2030 թվականը, տեղեկացնում է BBC-ին:
Տորթ «Համբույր»:
Մեծ Բրիտանիայի լյուքս դասի ավտոարտադրող Bentley Motors-ը Ֆրանկֆուրտի միջազգային ավտոշոուում ցուցադրել է Bentayga W12 ավտոմոբիլը, որը դարձել է աշխարհում ամենաարագ արտաճանապարհային մեքենան:
Դատարան է ուղարկվել պոռնկագրական նյութեր տարածելու դեպքով հարուցված քրեական գործը։ Տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին։
Ձիթապտղի յուղով տապակած մթերքը վնասակար է յուրաքանչյուր մարդու և հատկապես՝ կանանց առողջության համար։ Այդ մթերքը նյութափոխանակության համակարգի օրգաններին թույլ չի տալիս նորմալ աշխատել, նպաստում է ցելյուլիտի, բշտիկների առաջացմանը։ Տապակած մթերքը փոխարինեք շոգեխաշածով։
«Շատ ցանկալի կլիներ, որ այդ երկրները մտնեն ԵԱՏՄ և կործանվեն, ինչպես մեր երկիրն է մարգինալացված, ինչպես մեր տնտեսությունն է ծայրահեղ վատ վիճակում. «Թող Ադրբեջանն անպայման մտնի ԵԱՏՄ-ի մեջ: Դրանից վատ բան չի կարող լինել Ադրբեջանի հետ»:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հնդկաստանի անտառային գերատեսչության աշխատակիցները տասներկու սատկած կապիկներ են հայտնաբերել անտառի բացատում:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ մոտ է ծնկների վնասվածքի լիարժեք վերականգնմանը: Շվեդ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել դեռ նախորդ մրցաշրջանում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանին՝ որպես ՀԱՊԿ անդամ երկիր, հետաքրքիր կլինի Հայաստանի միջոցով ծանոթանալ իրանական հնարավորություններին, և չի խանգարի հայ-իրանական համագործակցությանը։
ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտարարել է, որ Ռուսաստանը թուրքական լոլիկի մատակարարումներ կարող է թույլ տալ ձմռանից ոչ շուտ։