
«Ծունկս գրեթե վերականգնվել է, շարունակեք աջակցել ինձ». Զլատան Իբրահիմովիչ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ մոտ է ծնկների վնասվածքի լիարժեք վերականգնմանը: Շվեդ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել դեռ նախորդ մրցաշրջանում:
«Ծունկս գրեթե վերականգնվել է: Ես ցանկանում եմ, որ դուք բոլորդ համբերությամբ լցվեք. երբ ես վերադառնամ, աշխարհը դրա մասին կիմանա: Շարունակեք աջակցել ինձ, համբերատար եղեք, և ես կվերադառնամ ավելի ուժեղ, քան երբևէ»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում Aftonbladet-ը:
Օգոստոսի վերջին մանկունյանցիներն Իբրահիմովիչի հետ մեկ տարվա պայմանագիր են կնքել: 35-ամյա ֆուտբոլիստն անցյալ մրցաշրջանում արդեն հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ բոլոր մրցաշարերում անցկացնելով 46 խաղ և խփելով 28 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը