Բաժիններ՝

Տորթ «Համբույր»

Բաղադրիչներ

Խմոր

1. Կարագ – 150 գ
2. Շաքարավազ – 1/2 բաժակ
3. Ձվի դեղնուց – 2 հատ
4. Քացախ – 2 ճ/գ
5. Սոդա – 1/2 թ/գ
6. Ալյուր – 1.5 բաժակ

Բեզե

1. Ձվի սպիտակուց – 4 հատ
2. Շաքարավազ – 1 բաժակ
3. Ընկույզ – 1 բաժակ

Կրեմ

1. Ձվի դեղնուց – 2 հատ
2. Շաքարավազ – 3/4 և 1/2 բաժակ
3. Կաթ – 3/4 բաժակ
4. Կարագ – 200 գ

Պատրաստման եղանակը

1. 150 գ կարագը հարել այնքան՝ մինչև սպիտակի: Ավելացնել կես բաժակ շաքարավազ, շարունակել հարել:

2. Այնուհետև առանձին-առանձին ավելացնել 2 ձվի դեղնուց:

3. 2 ճ/գ քացախի մեջ լցնել կես թեյի գդալ սոդա և խառնել: Ավելացնել 1.5 բաժակ ալյուր, պատրաստել թույլ խմոր և բաժանել 2 գնդի:

4. Մի գունդը բացել, դնել թիթեղի վրա (մոտ 0.5 սմ հաստությամբ, կլոր կամ քառանկյունի), դնել ջեռոցը: Երբ թեթևակի վարդագունի, հանել ջեռոցից և զգուշությամբ սահեցնել սեղանի վրա: Նույն ձևով թխել մյուս գունդը:

5. Տորթն ունի նաև միջին շերտ՝ բեզե, որը պատրաստվում է հետևյալ կերպ. 4 ձվի սպիտակուցը լավ հարել՝ մինչև փրփրի: Խառնելով՝ քիչ-քիչ ավելացնել 1 թ/գ շաքարավազ, 1 թ/գ մաքրած և կտրատած ընկույզ: Թիթեղի վրա փռել յուղոտ թուղթ, ստացված զանգվածը լցնել վրան և եփել թույլ կրակով: Երբ երեսը վարդագունի, հանել:

6. Կրեմը պատրաստելու համար 2 ձվի դեղնուցը հարել 3/4 բաժակ շաքարավազի հետ, ավելացնել 3/4 բաժակ կաթ և եփել 8-10 րոպե: Վերցնել կրակից, թողնել՝ սառչի: 200 գ կարագը հարել կես բաժակ շաքարավազի հետ՝ մինչև սպիտակի, և խառնել սառած զանգվածին:

7. Առաջին շերտի վրա կրեմ քսել, վրան դնել բեզե, դնել մյուս շերտը, վրան կրեմ քսել, ապա ցանել քերած ընկույզ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս