Իրաքի ավիացիոն իշխանությունները դադարեցնում են միջազգային բոլոր թռիչքները Իրաքյան Քրդստանի Էրբիլ եւ Սուլեյմանիա քաղաքների օդանավակայաններից՝ ինքնավար տարածաշրջանի անկախության հանրաքվեից հետո:
Ուկրաինայի զինվորական դատախազությունը Վիննիցայի մարզի Կալինովկա բնակավայրի մերձակա զինամթերքի պահեստում հրդեհն ու պայթյունները որակել է որպես դիվերսիա:
«Թալիբան» շարժումն ստանձնել է Քաբուլի միջազգային օդանավակայանի հրթիռակոծման պատասխանատվությունը, նշելով, որ իր թիրախը եղել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը:
«Beeline Armenia» ընկերությունը հորդորում է ուշադիր լինել և +252 կոդով սկսվող անծանոթ համարներին հետ չզանգահարել ՝ միջազգային զանգի տարիֆիկացումից խուսափելու համար։
Իրաքյան Քրդստանի կողմից անկախ պետության ստեղծումը նոր ճգնաժամերի կբերի Մերձավոր Արեւելքում:
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հաղորդագրություն է տարածել Արկադի Անդրեասյանի որակազրկման վերաբերյալ:
Հանրապետության հրապարակի մոտ սեպտեմբերի 27-ին 74-ամյա տղամարդը ինքնահրկիզման փորձ է կատարել:
Էջմիածնում, հերթական առեղծվածային դեպքն է գրանցվել. 42-ամյա կինը հայտարարել է, թե իր նորածնին երեխային առևանգել են։
Բարաք Օբամայի ամենանշանակալից գործերից մեկը՝ Obamacare բժշկական ապահովագրության համակարգը, փոխելու երկրորդ փորձը անհաջողության է մատնվել՝ նոր օրենքի շուրջը բուն Հանրապետական կուսակցությունում առկա տարաձայնությունների պատճառով, տեղեկացնում է BBC-ին:
Տնտեսական աճը գրանցվել է հիմնականում արդյունաբերության և շինարարության հաշվին։
Տեսախցիկը ֆիքսել է կնոջ ոսկյա շղթան հափշտակելու մեջ կասկածվողին։
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 26-ին Տավրիդյան պալատում մասնակցել է իր նախաձեռնությամբ եւ ԱՊՀ ՄԽՎ-ի կողմից կազմակերպված՝ աշխարհահռչակ արեւելագետ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր նախագահ, Էրմիտաժի տնօրեն, մեր հայրենակից Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը:
«Մենք դատապարտել ենք այն ժամանակ այդ հանցագործությունը: Մենք շարունակում ենք այդ դատապարտումը: Եվ ահա ես կանգնած եմ ձեր խորհրդարանում և դատապարտում եմ այդ իրադարձությունները: Դա պատմական իրողություն է»,- ասաց բրիտանացի նախարարը` խուսափելով Ցեղասպանություն բառի կիրառումից:
«Դուք խոսում եք Պահպանողական կուսակցության անդամի հետ և մենք վերջին տարիներին «The Guardian»-ի կողմից պարբերաբար հարձակումների ենք ենթարկվել:
Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2017 թվականի առաջին 8 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 17.2% աճ է գրանցել: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը:
Քրդական իշխանությունները կտրականապես մերժել են 72 ժամվա ընթացքում Էրբիլում եւ Սուլեյմանիեում սահմանային բոլոր անցակետերի եւ օդանավակայանների նկատմամբ հսկողությունը դաշնային իշխանությունների կառավարմանը հանձնելու Բաղդադի պահանջը:
«Ես հասկանում եմ լիովին պատմությունը, հասկանում եմ Հայաստանի կարծիքը: Մենք ԼՂ հարցում լիովին աջակցում ենք ՄԽ ջանքերին: Մեր տեսակետն է` փորձել քաջալերել երկու կողմերին, որ նոր թափ հաղորդեն ջանքերին և խաղաղ բանակցություների միջոցով հասնեն լուծման: Այդ դեպքում վիթխարի տնտեսական օգուտ կլինի տարածաշրջանում»:
«Միացյալ Թագավորությունը խորապես ողջունում է Հայաստանի որոշումը` անցում կատարելու խորհրդարանական կառավարման համակարգի: Սա շատ կարևոր քայլ է ժողովրդավարության ճանապարհին»,- այսօր ԱԺ-ում «Միացյալ Թագավորություն և Հայաստան-խորհրդարանական ժողովրդավարության գործընկերներ» խորագրով միջոցառման ժամանակ հայտարարեց ՄԹ արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար Սըր Ալան Դանքընը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է արգենտինահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների՝ Հայ բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի ատենապետ Արտուրո Կեդիքյանի գլխավորությամբ:
Թաիլանդի գերագույն դատարանի՝ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց գործերի հատուկ կոլեգիան երկրի նախկին վարչապետ Յինգլակ Չինավատին մեղավոր է ճանաչել հանցավոր անփութության եւ կոռուպցիայի թողտվության մեջ եւ նրան դատապարտել է հինգ տարվա բանտարկության։
Կատարվում է հետաքննություն:
«ԱրմԹեք 2017» գլոբալ համաժողովը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների աճը: Այս տարի ֆորումը նվիրված է կիբերանվտանգության ոլորտին:
Մի քանի հրթիռ է սեպտեմբերի 27-ին պայթել Քաբուլի միջազգային օդանավակայանի մերձակայքում:
Այսօր ՀՀ Փաստաբանների Պալատում տեղի են ունենում խմորումներ, որոնք կարելի է բնորոշել որպես փաստաբանական ինստիտուտի ճգնաժամ։ Ամենևին նպատակ չունենալով միջամտել ներքին խնդիրներին՝ հարկ ենք համարում անդրադառնալ փաստաբանության ինստիտուտի կայացման և զարգացման համար խոչընդոտ հանդիսացող գործոններին:
«Սեպտեմբերի 27-ը շատ ծանր օր է, կապված է մեծ ցավի և կորստի հետ»,-այս մասին հերոսների հրապարակում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախարար Քեթևան Ցիխելաշվիլին:
Այսօր ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան A, B, C, D խմբերի երկրորդ տուրի հանդիպումները:
Սեպտեմբերի 26-ին, «Դու ինչ ես անում Արցախի համար» ՀՀ սփյուռքի նախարարության նախագծի շրջանակներում Արցախի մի շարք արվեստի ու երաժշտական դպրոցներ համալրվել են երաժշտական գործիքներով:
Իրաքյան Քրդստանի եւ Բաղդադի միջեւ վիճահարույց հարցերը պետք է լուծվեն երկխոսության ճանապարհով՝ միասնական պետության մեջ գոյակցության բանաձեւ մշակելու համար:
«Գլխավոր քարտուղարը հուսով է, որ նախագահների մակարդակով նախատեսվող հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության մեծացմանն ու անհրաժեշտ քաղաքական կամքի խթանմանը՝ խաղաղ փոխզիջումային լուծումներ գտնելու առանցքային առկախ հարցերի վերաբերյալ»։