Բաժիններ՝

Թալիբները Քաբուլի օդանավակայանը հրթիռակոծելիս թիրախավորել էին Պենտագոնի ղեկավարին

«Թալիբան» շարժումն ստանձնել է Քաբուլի միջազգային օդանավակայանի հրթիռակոծման պատասխանատվությունը, նշելով, որ իր թիրախը եղել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը: Այդ մասին հայտնել է Tolo News աֆղանական հեռուստաալիքը:

Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել է, որ օդանավակայանի տարածքում եւ դրա մերձակայքում ընկել են 20-ից մինչեւ 30 հրթիռներ: Մինչդեռ, ըստ Reuters գործակալության տեղեկատվության, Քաբուլի օդանավակայանի հրթիռակոծման պատասխանատվությունը թալիբներից անմիջապես հետո ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով Քաբուլ են ժամանել սեպտեմբերի 27-ին: Khaama Press գործակալության տվալներով՝ Մեթիսը եւ Ստոլտենբերգը այցի ընթացքում բանակցություններ կվարեն երկրի ղեկավարության հետ:

Նշվում է, որ սա Պենտագոնի ղեկավարի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին այցն է հանրապետություն Աֆղանստանում ԱՄՆ-ի նոր ռազմավարության հրապարակումից հետո, ըստ որի ամերիկյան զինուժերն այնտեղ ուշադրությունը կենտրոնացնելու են ահաբեկչության դեմ մղվող պայքարի վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս