ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աջակցում է լարվածության թուլացման և բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ համանախագահների ջանքերին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը գլխավոր քարտուղարի անունից հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է.

«Գլխավոր քարտուղարը ողջունում է Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպումը։ Նա աջակցում է լարվածության թուլացման և բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ համանախագահների ջանքերին։

Գլխավոր քարտուղարը հուսով է, որ նախագահների մակարդակով նախատեսվող հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության մեծացմանն ու անհրաժեշտ քաղաքական կամքի խթանմանը՝ խաղաղ փոխզիջումային լուծումներ գտնելու առանցքային առկախ հարցերի վերաբերյալ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930