
Միջազգային զանգերի զանգվածային դեպքեր` +252 կոդով սկսվող հեռախոսահամարներից. «Beeline»-ը հորդորում է հետ չզանգել

«Beeline Armenia» ընկերությունը հորդորում է ուշադիր լինել և +252 կոդով սկսվող անծանոթ համարներին հետ չզանգահարել՝ միջազգային զանգի տարիֆիկացումից խուսափելու համար։ Այս մասին նշված է ընկերության ֆեյսբուքյան էջում։
«Հարգելի բաժանորդներ, տեղեկացնում ենք, որ վերջին օրերին նկատվել են մեր բաժանորդներին ուղղված միջազգային զանգերի զանգվածային դեպքեր` +252 կոդով սկսվող մի շարք հեռախոսահամարներից: Ընկերության կողմից իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ այդ հեռախոսահամարներից մուտքային զանգերը արգելափակելու ուղղությամբ:
Մեկ անգամ ևս հորդորում ենք լինել ուշադիր և +252 կոդով սկսվող անծանոթ համարներին հետ չզանգահարել՝ միջազգային զանգի տարիֆիկացումից խուսափելու համար»։