Իրաքյան Քրդստանի կողմից անկախության հռչակումը նոր ճգնաժամ կստեղծի տարածաշրջանում. Ֆրանսիայի ԱԳՆ
Իրաքյան Քրդստանի կողմից անկախ պետության ստեղծումը նոր ճգնաժամերի կբերի Մերձավոր Արեւելքում: Այս կարծիքը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ լե Դրիանը հայտնել է BFM TV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ինչպես ընդգծել է ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը, Փարիզում ելնում են այն բանից, որ «Իրաքի Սահմանադրության մեջ Իրաքյան Քրդստանի համար նախատեսվելու է ամենաընդարձակ ինքնավարությունը»:
Դրա հետ մեկտեղ լե Դրիանը Իրաքյան Քրդստանին նախզգուշացրել է անկախության հռչակումից: «Նման քայլը կարող է իր հետեւից նոր ճգնաժամեր բերել Մերձավոր Արեւելք»,- հավելել է նախարարը: Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում հանրաքվե է անցկացվել ինքնավարության անկախության շուրջ: 3,44 մլն քվեաթերթիկների հաշվման արդյունքներով, ավելի քան 90 տոկոսը քվեարկել է անկախության օգտին: Հանրահարցման վերջնական արդյունքները դեռեւս չեն հրապարակվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: