«Սեպտեմբերի 27-ը մեծ ցավի և կորստի օր է». Ցիխելաշվիլի

«Սեպտեմբերի 27-ը շատ ծանր օր է, կապված է մեծ ցավի և կորստի հետ»,-այս մասին հերոսների հրապարակում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով  նախարար Քեթևան Ցիխելաշվիլին:

Նախարարը կառավարության այլ անդամների հետ ծաղիկներ է խոնարհել Վրաստանի անկախության համար զոհված հերոսների հուշարձանին:

«Մենք որոշ եզրակացություններ պետք է անենք և ոչ մի դեպքում թույլ չտանք պատերազմ կամ հակամարտություն: Դա պարզապես անթույլատրելի է: Ուստի՝ մեր բոլոր ջանքերը պետք է ուղղենք մեկ նպատակի՝ խաղաղությանը, խաղաղ զարգացմանն ու հակամարտության խաղաղ լուծմանը: 24 տարի անց կարելի է անել մեկ եզրակացություն ևս՝  շարունակվող բռնազավթումը չի բխում ո՛չ վրացիների, ո՛չ էլ աբխազների շահերից: Այսօր իրավիճակը շատ ծանր է: Անընդհատ կատարվում են բռնազավթմանը տանող քայլեր: Հետևաբար, առաջիկայում պետք է հաշվի առնենք նաև մեր այս փորձը: Ցավոք, անցյալը հետ չես բերի: Այդ իսկ պատճառով պետք է քայլեր ձեռնարկել բարեկեցիկ ապագայի համար»,- հայտարարել է Ցիխելաշվիլին:

Տեսանյութեր

Լրահոս