«Ադրբեջանի լվացքատան» գործով լիարժեք հետաքննություն է իրականացվում ՄԹ խորհրդարանական հանձնաժողովում

Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար Սըր Ալան Դանքընը գտնում է, որ «Ադրբեջանի լվացքատան» գործով լիարժեք հետաքննություն է իրականացվում ՄԹ խորհրդարանական հանձնաժողովում:

Այսօր ՀՀ ԱԺ-ում «Միացյալ Թագավորություն և Հայաստան-խորհրդարանական ժողովրդավարության գործընկերներ» խորագրով միջոցառման ժամանակ, պատասխանելով պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե արդյոք բրիտանական «The Guardian»-ի բացահայտումների արդյունքում Ադրբեջանի ղեկավարությունը պատասխանատվություն կկրի՞, Դանքընը նշեց, որ որպես նախարար ինքը պետք է մի քիչ հեռու մնա խորհրդարանից, և ոչ թե ընտրված պատգամավորներին ասեն ինչ անել:

«Դուք խոսում եք Պահպանողական կուսակցության անդամի հետ և մենք վերջին տարիներին «The Guardian»-ի կողմից պարբերաբար հարձակումների ենք ենթարկվել:

«The Guardian»-ը մեր նախընտրած թերթը չէ, բայց նրանք լավ հետաքննություններ են անում»,- նկատեց Դանքընը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930