
Թաիլանդի գերագույն դատարանը նախկին վարչապետին դատապարտեց հինգ տարվա բանտարկության

Թաիլանդի գերագույն դատարանի՝ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց գործերի հատուկ կոլեգիան երկրի նախկին վարչապետ Յինգլակ Չինավատին մեղավոր է ճանաչել հանցավոր անփութության եւ կոռուպցիայի թողտվության մեջ եւ նրան դատապարտել է հինգ տարվա բանտարկության։
«Յինգլակ Չինավատը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել է հինգ տարվա բանտարկության»,-ասված է հաղորդագրության մեջ, որը Facebook-ում հրապարակվել է Պխիա Տխայի («Հանուն Թաիլանդի») կուսակցության էջում, որի առաջնորդն անցյալում Չինավատն է եղել:
Նման հաղորդագրություն է հայտնվել նաեւ մեկ այլ սոցիալական ցանցում՝ Line-ում, կուսակցության օգտահաշվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: